ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:
- ՍԱՏՄ տեսուչները այցելել են Տաշիրի պիցցա․ կատարվել է նմուշառում
- «Էլկա» զարգացման կենտրոնում սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ են արձանագրվել․ ՍԱՏՄ
«Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:
Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: