fbpx
Իրավական

Տաշքենդում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություն

Օրերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պատվիրակությունը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաաղաքային ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման ու զարգացման վերաբերյալ հարցեր։

Առանձնահատուկ քննարկվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես և զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Կառուցողական մթնոլորտում անցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ արվեց նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրներին։

Ավարտին որոշում կայացվեց առաջարկել ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդում քննարկել մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդին մշտական գործող խորհրդատվական մարմնի կարգավիճակ տալու հարցը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ