fbpx
Խորհրդարան

Տաթևիկ Ռևազյանը՝ Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու մասին

Աշխատանք տարվում է, սակայն խնդիրը բարդ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ի նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե ինչ է արվում Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լոս Անեջելեսում հայկական մեծ համայնք կա, և շատ քաղաքացիներ են իրեն դիմել այդ խնդրով:

«Բանն այն է, որ որպեսզի թռիչքները շահութաբեր լինեն, հարկավոր է շաբաթական 2-3 թռիչք իրականացնել, ինչը մեր ավիաընկերությունները դեռ իրագործելի չեն համարում: Հիմա Քաղավիացիայի կոմիտեն աշխատում է հարցի լուծման հասնել Վրաստանի միջոցով»,-ասաց նա։

Ռևազյանի խոսքով՝ վերջիններս ավելի շատ հետաքրքրվում են Նյու-Յորքի ուղղությամբ, իսկ իրենք՝ Լոս-Անջելեսի։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ ՀՀ-ն մինչ այժմ կնքել է միջպետական 49 համաձայնագիր: Առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ