Օգոսոտոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
- Երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
- Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը
«Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։
Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես, ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան կառույցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
