Տավուշի մարզում վերականգնվող հուշարձանների ընթացքը

Հրապարակող՝

Srvegh Мonastery

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում։ Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, ինչպես նաև Մակարավանք։

Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ Սրվեղի վանքում 19-րդ դարի Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիների վերականգնումը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Աղյուսե պատերի վերականգնումն իրականացվում է Իրանից հրավիրված վարպետների կողմից։

Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցում ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել տարեվերջին։ Մակարավանքում քննարկվել են բարերարի միջոցներով նորոգվող գավիթի տանիքի աշխատանքները, որոնք կավարտվեն 2026 թվականին։

Ամենաթարմ