Թայվանի վարչապետ Սու Չժենչանգը կաբինետի նախարարների հետ միասին հրաժարական է ներկայացրել կառավարության լայնորեն սպասվող վերադասավորումներից առաջ: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Facebook-ում:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Ցայ Ին Վենին վստահության համար, ինչպես նաև օրենսդիրներին աջակցության և խորհուրդների համար, որոնք հնարավորություն են տվել զգալի արդյունքների հասնել ժողովրդի և երկրի պաշտպանության գործում։ Սակայն վարչապետն ընդունել է, որ որոշ նախաձեռնություններ լավ չեն իրականացվել։
Որպեսզի պետության ղեկավարը ձևավորի նոր կառավարական թիմ, Չժենչանգը հրաժարական է ներկայացրել և նաև խնդրել նախագահին հնարավորինս շուտ նշանակել կաբինետի նոր ղեկավար։ «Ես ուզում եմ, որ կառավարության նոր թիմն ավելի լավ աշխատի։ Աղոթում եմ Թայվանի բարօրության և ժողովրդի ու երկրի բարգավաճման համար»,- ընդգծել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ Չժենչանի հրաժարականը հաջորդել է նոյեմբերի վերջին ընտրություններում իշխող կուսակցության պարտությանը։
