fbpx
Աշխարհ

Թբիլիսիում հակակառավարական ցույց է տեղի ունեցել․ ո՞րն է եղել պահանջը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցույց է անցկացրել ընդդեմ գործող իշխանության։ InterPressNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիան ավարտվել է ուշ ժամի:

Շուրջ հինգ ժամ տևած ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ։

Հանրահավաքի մասնակիցները, ինչպես նաև ընդդիմության առաջնորդները, որոնք ելույթ են ունեցել խորհրդարանի ամբիոնից, իշխանություններից պահանջել են իրականացնել Եվրամիության առաջարկությունները, որ երկիրն ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, այդ թվում՝ օլիգարխների դեմ օրենքի ընդունումը։ Ակցիայի մասնակիցների հիմնական ուղերձը Վրաստանի զարգացման եվրոպական ուղին է եղել։

Խորհրդարանի մոտ ցուցարարներին են միացել «ՄԱԿ» երիտասարդական շարժման անդամները, որոնք երթով շարժվել են մետրոյի Ռուսթավելի կայարանից, որը գտնվում է օրենսդիր մարմնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Պահանջներ են հնչել նաև ամբիոնից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և «Մտավարի Արխի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային ազատելու վերաբերյալ, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում։

Ակցիան խաղաղ է եղել, բռնություն ու սադրանքներ չեն հրահրվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ