fbpx
Աշխարհ

Թբիլիսիի կենտրոնում ոսկերչական խանութ են թալանել

«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ լուսադեմին անհայտ անձինք թալանել են Թբիլիսիի կենտրոնական՝ Պեկինի փողոցում գտնվող Franco Fontana ցանցի ոսկերչական խանութը: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում են 3 տղամարդիկ:

Նախնական տվյալներով՝ գողոնի չափը կազմել է մի քանի հազար լարի: Վնասի ճշգրիտ պատկերը կուրվագծվի ավելի ուշ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Տարվում է հետաքննություն. տեսախցիկների արձանագրած կադրերն ուսումնասիրվում են, աշխատակիցները՝ հարցաքննվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ