Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Նա հայտնել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կառավարությունը մոտենում կարանտինի խնդրին:
«Հուսով եմ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ կարող են լինել վիրուսի նոր ալիքներ», – ասել է Տեբասը:
Տեբասի խոսքով, եթե մրցաշրջանի վերսկսումը տեղի ունենա հունիսի 12-ին, ապա առաջին և երկրորդ դիվիզիոնների մրցաշարերը կավարտվեն միաժամանակ՝ 35 օրվա ընթացքում:
Այս մասին հայտնում է AS-ը: