Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբներում:
Դարբինյանի բախտ է վիճակվել նաև հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։