Տեղափոխվել են սեղանի թենիսի բոլոր միջազգային մրցաշարերը

Միջազգային մարզաձևերի գրեթե բոլոր ֆեդերացիաները ճշգրտում են 2020 – 2021 թթ․ մրցումային օրացույցը:

Հաջորդ տարի անցկացվելիք օլիմպիական խաղերի հետաձգումը ստիպել է մարզական կազմակերպություններին վերանայել առաջիկա մրցաշրջանի մեկնարկները։

Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան ( ITTF ) տեղափոխել է բոլոր միջազգային մրցաշարերը: Աշխարհի թիմային առաջնությունը, նախ՝ մարտից հետաձգվեց հունիս։ Եվ ահա կրկին փոխվել է Ժամկետը։

Այն կանցկացվի սեպտեմբերի վերջին, կամ ՝ հոկտեմբերի սիզբին, հուսով, որ մինչև աշուն կփոխվի համաճարակային իրավիճակը։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ