Ադրբեջանի կառավարությունը Շուշիում անցկացնում է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այն գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հանդես է եկել բացման ելույթով, որի ժամանակ կրկին անուղղակի ձևով ասել է, թե իբր Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է։
Նրա խոսքով՝ իր գլխավոր խնդիրն է այժմ՝ հետկոնֆլիկտային շրջանը զարգացնել ի շահ Ադրբեջանի։