Կիևի կենտրոնում Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, հայտնում է «112 Украина»-ն:
Բանավեճը տեղի է ունենալու ապրիլի 19-ի երեկոյան «Օլիմպիական» մարզադաշտում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ Զելենսկին դեռ չի պատրաստվում մասնակցել հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող բանավեճին: