«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի ընթացքում Տերյան մշակութային կենտրոնը ներկայացնում է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությունը։ Հավաքածուն արտացոլում է հատուկ կարիք ունեցող անձանց ունակությունները՝ ստեղծելով յուրահատուկ, անհատական դիզայն։ Այն միավորում է ժամանակակից դիզայնը ավանդական մշակույթի հետ՝ աջակցելով սոցիալական ինտեգրմանը և հին արժեքների վերականգնմանը։
