Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա։ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին փոխարինված ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով։ Այս գործընթացը կիրականացվի Կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումից անմիջապես հետո։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Սակայն, եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է՝ կորուստի, ժամկետի ավարտի կամ վնասման պատճառով, անհրաժեշտ է դիմում ներկայացնել նոր տվյալներով վկայական ստանալու համար։ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Սահմանահատումից առաջ քաղաքացիները կարող են ստուգել իրենց քարտի QR կոդը՝ վկայականի վավերականության ժամկետը հաստատելու համար։ Սակայն մինչև այս տարվա վերջ QR կոդով երկարաձգված ժամկետը չի երևա, քանի որ համակարգը կթարմացվի միայն Կառավարության նոր որոշման ընդունումից հետո։

Հրապարակող՝

Ամենաթարմ