Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է դիմեն պարետատուն վերաբացվելու համար

Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել  է, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։

«Միաժամանակ նշեմ, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ առաջարկվել է, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես դիմել են էկոնոմիկայի նախարարությանը, որովհետեւ կան արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել»,-հայտնել է Մակունցը։

Լիլիթ Մակունցը նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն և հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող պայմանների պահպանմամբ աշխատել, ապա դիմում են նախարարություն, ապա կարող են ծավալել իրենց գործունեությունը։

Մակունցը ընդգծել է, որ որոշ ձեռնարկություններ չեն ցանկանում պարետատան սահմանած կարգով վերագործարկել արտադրությունները։ Հետևաբար, ըստ Մակունցի, պարետատունն այսօր որոշում կընդունի, որի համաձայն էլ այդ ձեռնարկությունները պետք է իրենք ցանկություն հայտնեն վերաբացվելու համար և ստանան պարետատան թույլտվությունը։

 

 

Ամենաթարմ