Բրիտանիան մարտի 29-ին կլքի Եվրամիությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով, ԵՄ-ն կքննարկի բանակցային գործընթացի ժամկետի երկարաձգումը միայն այն դեպքում, եթե լինի այլընտրանքային ելքի հուսալի ծրագիր.
«Պետական քաղաքականությունը կայանում է նրանում, որ մարտի 29-ից լքենք Եվրամիությունը: Բայց Եվրամիությունը 50-րդ հոդվածը կընդլայնի միայն այն դեպքում, եթե պարզ դառնա, որ, ամեն դեպքում, առկա է համաձայնեցված գործարքի ծրագիր», – ասել է նա խորհրդարանում՝ հաջորդ օրն այն բանից հետո, երբ օրենսդիր մարմինը հրաժարվեց հաստատել բրեքսիթի իր ծրագիրը:
Եվրամիության մասին պայմանագիրը, որն ավելի հայտնի է որպես Լիսաբոնյան պայմանագիր, ներառում է նաև 50-րդ հոդվածը, որը թույլ է տալիս դուրս գալ Եվրամիությունից: