fbpx
Աշխարհ

Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ են սպասում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում Է վերսկսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Համայնքների պալատը նախօրյակին քվեարկություն անցկացրեց Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ եւ կարողացավ ընդունել միայն դեկլարատիվ բնույթի մեկ ուղղում ու եւս մեկը, որով վարչապետին հանձնարարվում Է Եվրամիությունից հասնել հյուսիսիռլանդական «բեքստոպի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում Է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամը կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ: Այն անցնում Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ: Հենց «բեքստոպի» թեմայի շուրջ տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-Էջանոց համաձայնագրի տեքստը:

«Այժմ մենք խորհրդարանի այդ մանդատով ձգտելու ենք իրավաբանորեն պարտավորեցնող փոփոխությունների հասնել Brexit-ի մասին համաձայնագրի տեքստում»,- ասել Է Թերեզա Մեյը քվեարկությունից հետո: Մինչդեռ Եվրամիության պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ մտադիր չեն որեւԷ փոփոխություն կատարել Brexit-ի մասին համաձայնագրում, որը մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքն Է դարձել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ