Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը «Տերմինատոր» ֆիլմն անվանել է մարգարեական ֆիլմ։
Նրա խոսքով, ապագան, որը ծավալվում է ֆիլմում, արդեն հասել է. «Այժմ, տասնամյակներ անց, դա իրականություն է դարձել։ Սա այլևս ֆանտաստիկա կամ ֆուտուրիզմ չէ: Մենք դա տեսնում ենք այստեղ և հիմա»,- ասաց նա:
Շվարցենեգերը հավելել է, որ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «մեզ նախազգուշացնող նամակ է թողել»։ Նրա խոսքով՝ մինչ առաջին «Տերմինատորը» թողարկվեց, մարդկությունը շոշափել էր միայն արհեստական ինտելեկտի թեման։
Դերասանը նշել է նաև Քեմերոնի «արտասովոր տաղանդը»։ Շվարցենեգերը ռեժիսորին անվանել է «աշխարհի թիվ մեկ ռեժիսորը»։

