fbpx
Երևան

Տերյան 59 հասցեում կփակցվի Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։

Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ