բանաստեղծ
Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը
Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Նա հեղինակ է բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լիպարիտ Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին»…
Մահացել է բանաստեղծ, գրող Մերուժան Հովհաննիսյանը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրող, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի էր Մերուժան գրական անունով: Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Վաղարշապատում։ 1957 թվականին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ 1963…
Դավոյանը ստեղծագործ անհատ էր. նախագահը ցավակցական հեռագիր է հղել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։ Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ…
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին ArmenPress-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ռազմիկ Դավոյանի 81-ամյակը լրացել էր հուլիսի 3-ին։ Դավոյանն իր կյանքի ընթացքում նաև հասցրել է լինել Գրողների միության վարչության նախագահ, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա 2007-ից 2018 թվականներին եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի…
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակն է
Ընթերցասեր հանրությունը այսօր տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի ծննդյան 124-ամյակը: Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն: Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս…
Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է գրողի ծննդյան 124-ամյակին
Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով ու արվեստով հետաքրքրված անձանց ու թանգարանի ընկեր-բարեկամներին հնարավորություն կընձեռի, չայցելելով…
Թումանյանի ծննդյան օրը՝ գիրք նվիրելու օր
1869 թվականի այս օրը ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Սկսած 2008 թվականից Թումանյանի ծնդդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Ինչպես նաև, այսօր բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Թումանյանի ծննդվայրում ու ՀՀ բոլոր մարզերում։
Մեկնարկել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովը
Այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանին: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն…
Այսօր Գևորգ Էմինի 100-ամյակն է․ վարչապետը ասմունքում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր լրանում է հայ անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակը: ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով շնորհավորել է բանաստեղծի ծննդյան տարեդարձը: Էմինի 100-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը նաև ասմունքել է «Ախ՛, այս Մասիսը» բանաստեղծությունը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/518248182273956/?notif_id=1569825072676500¬if_t=live_video_explicit
Տերյան 59 հասցեում կփակցվի Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։ Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը:
Կարսում քանդվել է Եղիշե Չարենցի հայրական տունը
Արևմտյան Հարաստանում՝ Կարսում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը, դեռևս անհայտ հանգամանքներում քանդվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արևմտյան Հայաստան զբոսաշրջային այցելություններ կազմակերպող կազմակերպություններից մեկը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս վայրը տարիներ շարունակ ուխտատեղի է եղել հայազգի զբոսաշրջիկների համար, որոնք այցելել են շինություն ու իրենց հարգանքի տուրքը մատուցել բանաստեղծին: Ի դեպ, Չարենցը միշտ մեծ…
Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե´ր կաց և քայլի´ր. Փաշինյանը՝ Դսեղում
Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղ են գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դսեղ կատարած այցելության լուսանկարները, որոնցում Փաշինյանը մասնակցում է մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի տոնակատարությանը, այցելում տուն-թանգարան, գրառում թողնում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում շիրիմին: Լուսանկարներին կից Փաշինյանի ելույթի ժամանակ հնչած հետևյալ միտքն է. «Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր», որից հետո նշվում…
Թումանյանի ծննդյան օրը` Հայաստանում Գիրք նվիրելու տոն
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հայաստանի գրողների միությունը և մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև: Հավելենք, որ Հայաստանում գիրք նվիրելու…














