Տեսարժան վայրեր, որ հիասթափեցրել են զբոսաշրջիկներին

Հրապարակող՝

luvr eifel

Ամենադիտվածներ

Լեոնարդո դա Վինչիի` Փարիզի Լուվր թանգարանում ցուցադրվող «Մոնա Լիզա» նկարը գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը։ Այն կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այս մասին հայտնել է News.sky.com-ը:

Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին, որը սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի Ֆրիդրիխշտրասե փողոցում է։ Այն ստեղծվել է քաղաքը Բեռլինյան պարսպով բաժանելուց հետո:

 

Երրորդ տեղում է Բրյուսելի «Միզող տղան»:

Չորրորդ տեղը նույնպես տրվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրի. զբոսաշրջիկներին հիասթափեցրել է «Մուլեն Ռուժ» կաբարեն:

Հինգերորդ տեղն զբաղեցրել է Կոպենհագենի «Ջրահարսը»:

Նաև ամենահիասթափեցնող տեսարժանությունների տասնյակ են մտել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Հռոմի Իսպանական սանդուղքը և Տրևի շատրվանը, Լուվրը և Պիզայի աշտարակը։

Ամենաթարմ