Tesla ընկերությունը որոշում է կայացրել 2 հազար դոլարով նվազեցնել իր ավտոմեքենաների գինը: Այս մասին հայտնում է ONLINE.UA-ն՝ հղում անելով ընկերության զեկույցին:
Նշվում է, որ նման քայլի Tesla-ի ղեկավարությունը դիմել է էլեկտրական մեքենաների գնորդների համար Միացյալ Նահանգներում դաշնային հարկային արտոնությունների կրճատման ֆոնին: Սակայն շուկան ընկերության այդ որոշումը ոչ այնքան դրական է ընդունել. Tesla արժեթղթերի գինը 10 տոկոսով միանգամից նվազել է:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սակարկությունների ավարտին դրանք հավասարվել են մինչև 6.8 տոկոսի:
Ավելի վաղ ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել էր, որ Tesla-ն Շանհայում պատրաստվում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն սկսել: