Մարտի 10-ին, ժամը 11։44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 300» (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1979 թ․) մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին»,- ասվում է հաղորդագրության մեջ: