fbpx
Մշակույթ

Տեղի է ունեցել Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» ժողովածուի շնորհանդեսը

Հունիսի 19-ին Հայ գիրք գրախանութում կայացավ Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ»բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց:

Ինչպես ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Գևորգը պատկերների, մետաֆորների չի դիմում, բայց դա չի նշանակում, որ այն որպես ամբողջություն, պատկերներ կամ մետաֆորներ չի կազմում։

— Գևորգի բանաստեղծությունը ոչ մի բանի հետ չեմ նմանեցնի։ Խոսքը բանաստեղծական տիպի մասին է։ Գևորգը սեփական տիպ ունեցող բանաստեղծ է, – հավելեց Հակոբ Մովսեսը։

Գրքի տպագրության համար հեղինակը դրամահավաք էր սկսել, ինչը տեսել էր գրականագետ,  Գրանիշ կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։

— Իրականում մենք նպատակ չունենք ժամանակակից հայ գրականության հրատարակումով շահույթ ապահովել: Տարին մեկ-երկու հեղինակի տպագրելը մեր գործունեության մասն եմ համարում, հատկապես պոեզիայի առումով Հայաստանում շատ տխուր վիճակ է: Եթե այսպես շարունակվի, Անտարեսի սիրած քաղաքականությունը` պետաջակցություն չլինի, ապա մարդիկ կկարողանան միայն իրենց գրքերը տպագրել, – ասաց Հասմիկը։

Գրականագետը Գևորգի գրականությանը շատ վաղուց է ծանոթ․ նրանք սերնդակիցներ են։ Իր ամփոփումներում Հուսիկ Արայով ավարտվում է պոեզիայի մի շրջան, և սկսում է նորը, որը շատ է տարբերվում նախընթացից։ Գևորգն իր սերնդի ամենաառանցքային անուններից մեկն է։ Ժամանակակից այլ գրքերի պես այս մեկը նույնպես ունի կիսահումորիկ, թույլ իռոնիայի տարրեր։

Շարունակությունը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ