Առաջին անգամ անցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական համաժողովը, որը կազմակերպել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ երիտասարդական խորհուրդը (YAC)՝ Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Համաժողովի շրջանակում անցկացվել է «Երիտասարդությունը կենտրոնում. ԵՄ-Հայաստան համագործակցության ապագայի ձևավորումը երկխոսության և գործողությունների միջոցով» պանելային քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը, պաշտոնատար այլ անձինք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով միջոցառման անցկացումը՝ որպես Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի առանձին բաղադրիչ:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև պետական քաղաքականությունը՝ ուղղված ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը:

