Տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ էպիզոդի նկարահանումները: Նկարահանումները տեղի են ունեցել Հոլիվուդի Warner Bros. ստուդիայում:
Դրանց ներկա էին հեռուստասերիալի բոլոր աստղերը, այդ թվում, Ջիմ Փարսոնսը, Քեյլի Քուոքոն, Ջոննի Գալեքին, Սայմոն Հելբերգը, Կունան Նայարը և այլ դերասաններ: Շատ հանդիսականներ նկարահանման հրապարակի հերթում տեղեր էին զբաղեցրել մի քանի ժամ առաջ:
Սիթքոմի վերջին սերիան բաղկացած է երկու կեսժամանոց մասերից: Այն ԱՄՆ-ի CBS հեռուստաալիքով կցուցադրվի մայիսի կեսերին: Սերիալի առաջին՝ փորձնական էպիզոդն այդ նույն հեռուստաալիքով ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 24-ին: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:
