fbpx
Մշակույթ

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Մեծ էկրաններին բարձրացավ առաջին հայկական մանկական հեքիաթը՝ «Ձյունանուշ»: Պրեմիերան կայացավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվա կինոթատրոնում: Այսօրվանից այն ցուցադրվում է բոլոր կինոթատրոներում:

Ֆիլմն արկածային է: Պատմում է երեխաների մասին, որոնք փորձում են կորած նամակները Ձմեռ պապին հասցնել ու ընկնում են արկածների մեջ: Աստղիկը ծանոթանում է իսկական Ձյունանուշի հետ: Նա ու Արթուրը, որոնք պատրաստվում են իրենց դպրոցի ամանորյա հանդեսին, Ձյունանուշին են տալիս նամակները, որպեսզի նա փոխանցի Ձմեռ պապին: Հենց այն պահին, երբ Ձյունանոշը փորձում է անել դա, նրանք 3-ով կախադական դռան միջոցով պատահմամբ Ձմեռ պապի աշխարհի փոխարեն հայտնվում են Շոֆլինների աշխարհում:

Ձյունանուշն ու Արթուրը գերության մեջ են հայտնվում, իսկ Աստղիկը վերադառնում է իր աշխարհ: Ի վերջո նա կարողանում է գնալ Ձմեռ պապի աշխարհ ու պատմել նրան այդ մասին: Նա էլֆի հետ նորից է գնում Շոֆլինների աշխարհ, փրկում Արթուրին ո Ձյունանուշին, ու նրանք վերադառնում են՝ դպորցական հանդեսին մասնակցելու: Նամակները Ձմեռ պապը ստանում է, եւ ամանորյա հրաշքը կարատվում է:

«Ձյունանուշը», որը հեղինակների խոսքով, հայկական առաջին մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմն է, ստեղծվել է «Հայասա ֆիլմ» ընկերության կողմից: Ռեժիսորն Արմեն Սիմոնյանն է: Պրեմիերային ներկա գտնվողներին այն դուր եկավ: Ֆիլմի ընթացքում երեխաներն ակտիվորեն արձագանքում էին դրանում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջում էլ նշեցին, որ հավանել են: Ծնողներն էլ ասացին, որ լավն է, ու երեխաներին կարելի է տանել՝ այն դիտելու:

Ֆիլմը նկարահանվել է անցած ձմռանը՝ 1 տարի առաջ: Ընդհանուր աշխատանքները 1 տարի են տեւել: Բուն նկարահանման պրոցեսը եղել է 24 օր՝ 20 օր ձմռանը՝ հիմնականում գիշերները, 4 օր ամռանը: Դերերում հանդես են եկել Շուշաննա Թովմասյանը (Ձյունանուշ), Էլեն Կարապետյանը (Աստղիկ), Լուիզա Ներսիսյանը (Աստղիկի մայրը), ինչպես նաեւ Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ ուրիշներ

Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում, Կապանում: Մարզերում նաեւ անվճար ցուցադրություններ կլինեն: Անվճար ցուցադրություններ կլինեն նաեւ մանկատներում: Էկրաններին կլինի մինչեւ Հին Նոր տարին, դրանից հետո արդեն կախված կլինի հանդիսատեսի արձագանքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ