«Տեխնիկական սպասարկման եւ հեռահաղորդակցության ապահովման թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք»-, ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Բավականին շատ աշխատակիցներ եւ ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմին, որտեղ որ հնարավոր է։ Կարծում եմ՝ ողջունելի է դա։ Սպասարկման կենտրոնների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ կան հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման ոլորտներում հիմնականում մեր բնակչությունը ծառայություններն են ստանում փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության տեսանկյունից։ Այս առումով կան որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ գործում են մի քանի սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակ է»,- նշեց նախարարը։
Նյութը ամբողջության կարող եք կարդալ այստեղ: