fbpx
ՏՏ

OpenSea-ում ամենաթանկարժեք 10 NFT հավաքածուները. Azuki-ին արժե 103.615.200 դոլար

OpenSea

Վերջին շրջանում աշխարհում բուռն զարգացում ապրող նոր տեխնոլոգիական թրենդերից են NFT-ները (Non-fungible token), որոնք ներդրողներին և ինովատորներին գերում են իրենց զարգացման տեմպերով և յուրահատկությամբ, ինչպես նաև զարգացման անկանխատեսելիությամբ։

Ոչ փոխարինելի նշանը կամ անփոխարինելի թոքենը բլոկչեյնում (blockchain – մասնիկների շղթա) պահվող տվյալների չփոխարինվող միավոր է, որը թվային պահոցի ձև է:

nft 69 milion

Ամենախելահեղ գնով վաճառված NFT-ներից, որը ստեղծվել է Beeple-ի կողմից և վա-առվել Christie’s auction-ում 69 միլիոն դոլար արժողությամբ։

NFT-ների տեսակները կապված են թվային ֆայլերի հետ։ Դրանք կարող են լինել լուսանկարներ, տեսանյութեր, աուդիոները և այլն: Յուրաքանչյուր թոքեն իր էությամբ փոխարինելի է։ Օրինակ, կրիպտոարժույթները հանդիսանում են թոքեններ, որոնք մեկը մյուսին կարող են փոխարինել: Իսկ եթե ավելի պարզ՝ 1 բիթքոյինը հավասար է 1 բիթքոյինի։ NFT-ները համարվում են անփոխարինելի բլոկչեյնում, չնայած՝ իրանց եզակիությանը, քանակը որոշում է թոքեն ստեղծողը։

Այս և այլ կարևոր հարցերի մասին, որոնք վերաբերվում են ընդհանուր առմամբ web-3-ի և NFT-ի ստեղծման պատմության մասին կխոսենք մեկ ուրիշ առիթով։ Իսկ հիմա ներկայացնենք հունվարի 27-ի դրությամբ ամենավաճառվող հավաքածուները NFT-ների ամենամեծ շուկայում՝ OpenSea-ում (Բաց ծով):

  1. Azuki – ընդհանուր արժեքը 43,173.24 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 10000-ից ձեռք է բերվել 3400-ը։
  2. CryptoPunks – ընդհանուր արժեքը 20,221.63 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 10000-ից ձեռք է բերվել 5400-ը։
  3. Bored Ape Yacht Club- ընդհանուր արժեքը 18,917.92 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 10000-ից ձեռք է բերվել 6200-ը։
  4. Mutant Ape Yacht Club – ընդհանուր արժեքը 15,136.45 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 17900-ից ձեռք է բերվել 11600-ը։
  5. CLONE X – X TAKASHI MURAKAMI – ընդհանուր արժեքը 12,419.57 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 18700-ից ձեռք է բերվել 8000-ը։
  6. Creepz Genesis – ընդհանուր արժեքը 11,624.83 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 11100-ից ձեռք է բերվել 167-ը։
  7. CryptoBatz by Ozzy Osbourne – ընդհանուր արժեքը 11,091.68 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 9700-ից ձեռք է բերվել 6900-ը։
  8. HAPE Prime – ընդհանուր արժեքը 10,740.19 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 8200-ից ձեռք է բերվել 6300-ը։
  9. Creepz Shapeshifterz – ընդհանուր արժեքը 9,347.58 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 12000-ից ձեռք է բերվել 3600-ը։
  10. Metroverse – ընդհանուր արժեքը 7,243.88 էթերիում է։ Ընդհանուր թողարկված թոքեններից՝ 10000-ից ձեռք է բերվել 869-ը։

Հիշեցնենք, որ ներկայումս 1 Էթերիումի արժեքը տատանվում է 2400 դոլարի շրջակայքում, որին իրական ժամանակով կարող եք հետևել նաև կայքում Ինդեքսներ բաժնի Արժույթներ և Բաժնետոմսեր ենթափաժնիկ Կրիպտոարժույթներ պատուհանում։ Այսինքն, կարելի է ասել, որ առաջին հորիզոնականում գտնվող Azuki-ի թողարկած NFT-ների ընդհանուր արժեքը, դոլարային հաշվարկով կազմում է՝ 103.615.200 դոլար։

Այս անգամ մի փոքր անդրադարձ էլ անենք Azuki-ի ապրանքանիշին, որը ստեղծվել է համայնքի կողմից մետավերսի համար: Azuki-ն սկսում է 10,000 ավատարներից բաղկացած հավաքածուով։ Այն նախատեսված է համայնքի անդամների համար։ Ավատարներ ձեռք բերելով՝ մարդիկ հնարավորություն են ստանում անդամակցության հասանելիություն դեպի The Garden՝ ինտերնետի մի անկյուն, որտեղ արվեստագետները, կառուցողները և web3-ի սիրահարները հանդիպում են՝ ստեղծելու ապակենտրոնացված ապագա: Azuki-ի սեփականատերերը ստանում են բացառիկ տարածություն, փորձառություններ և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ