fbpx
Կրթություն

Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են

2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։
Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները, քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը և առաջացած խնդիրները։ Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:
Նշենք, որ համակարգը մեկնարկից հետո սկսել է գործել առանց խափանումների, և յուրաքանչյուր ծնող կարողացել է և այժմ էլ կարող է գրանցել երեխային նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։
Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման և հաստատման արդյունքներին կարելի է հետևել ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ