Սպորտ

Ամենատհաճը կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը. Կլոպ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին։

Նա նշել է, որ ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հանդես գալը կարևոր է երկրպագուների և ակումբի ֆինանսական բաղադրիչի տեսանկյունից։

«Ամենատհաճը կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը։ Բայց չեմ կարծում, որ դա շատ կփոխի ակումբի ֆինանսական դրությունը, որն առանց այդ էլ ծանր է։ Ֆուտբոլը ծանր խաղ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» 33 խաղում վաստակել է 54 միավոր և 7–րդ տեղում է՝ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» հետ մնալով 7 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ