Երևանի թատերական կյանքը շարունակվում է իր բազմազանությամբ՝ ներկայացնելով հիշողությունների, հոգեբանական դրամաների և ընտանեկան կատակերգական պատմությունների համադրություն։ Փետրվարի 17-ին մայրաքաղաքի թատրոնները հյուրընկալելու են երեք բացառիկ ներկայացումներ, որոնք խոստանում են հուզական լարվածություն, արվեստի նորարարական մոտեցումներ և հետաքրքիր սյուժեներ։
«8000 կմ» Մոնոներկայացումը՝ հիշողությունների ճանապարհը
Դերասան Սամվել Թոփալյանը ներկայացնում է իր առաջին մոնոներկայացումը՝ «8000 կմ», որը հանդիսատեսին ուղեկցում է բացառապես իրական պատմությունների հորձանուտով։ Սյուժեն հիմնված է հանրահայտ «Բարև Էրգիր» նախագծի կադրից դուրս մնացած պատմությունների վրա։
Ներկայացումը ընդգծում է ազգային արժեքների պահպանման և դրանք սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Սամվել Թոփալյանը պատմություններով ցույց է տալիս, որ պատմական հիշողությունը կենսական նշանակություն ունի ազգային ինքնության պահպանման համար։ Ներկայացումը զուգորդվում է հատուկ երաժշտական և լուսային ձևավորմամբ՝ ստեղծելով հուզական և ինտերակտիվ միջավայր։
- Վայրը՝ Բեհրամ Թատրոն (Գիրո Մանոյան Սրահ)
- Ժամը՝ 19:փ0
«Ուրվականների Սոնատը»՝ հոգեբանական դրաման
Յուհան Ավգուստ Ստրինդբերգի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Ուրվականների սոնատը» ներկայացնում է մեղքի, տառապանքի և ներքին հակամարտության պատմություն։ Պիեսում կերպարները պայքարում են իրենց անցյալի սխալների և հոգեբանական բեռի դեմ՝ փնտրելով ներքին խաղաղություն։
Բեմադրող ռեժիսոր Ինա Հախնազարյանը և բեմադրող նկարիչ Քնքուշ Մալխասյանը ստեղծել են մթնոլորտ, որը ստիպում է հանդիսատեսին խորհել բարու և չարի, մեղքի և մաքրման մասին։ Ներկայացումը հատկապես հետաքրքիր կլինի հոգեբանական դրամաներ սիրող հանդիսատեսի համար։
- Վայրը՝ Վ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
- Ժամը՝ 19:00
- Տարիքային սահմանափակում՝ 14+
«…Իսկ Դրսում Ձյուն է Գալիս»՝ տնտանեկան հումորային ներկայացում՝
Իտալացի դրամատուրգ Վինչենցո Սալեմմեի «…Իսկ Դրսում Ձյուն է Գալիս» պիեսը հանդիսատեսին ներկայացնում է երեք եղբայրների ընտանիքում ծագած խնդիրները։ Մայրը մահից առաջ կտակ է թողնում, որ ժառանգությունը կտրվի միայն այն դեպքում, եթե նրանք շարունակեն միասին ապրել։ Սակայն եղբայրների տարբեր բնավորությունները բախվում են՝ առաջ բերելով հուզական և հումորային իրավիճակներ։
Բեմադրող ռեժիսոր Դավիթ Հակոբյանը վարպետորեն համադրել է հումորն ու ընտանեկան դրաման՝ ստեղծելով ներկայացում, որը միաժամանակ ուրախացնում և ստիպում է խորհել կյանքի արժեքների մասին։
- Վայրը՝ Համազգային Պետական Թատրոն
- Ժամը՝ 19:30
Երևանի թատերական կյանքի զարգացող դինամիկան
Այս երեք ներկայացումները վկայում են, որ Երևանում թատերական մշակույթը շարունակում է զարգանալ՝ միաժամանակ պահպանելով ավանդույթներն ու նորարարական մոտեցումները։ Փետրվարի 17-ի երեկոն խոստանում է հուզական, հոգեբանական և հումորային փորձառությունների յուրահատուկ համադրություն։
Պլանավորեք ձեր երեկոն և բաց մի թողեք թատրոնի կախարդական աշխարհը։
