Թայգեր Վուդսը բաց կթողնի 2026 թվականի Մասթերս մրցաշարը

Հրապարակող՝

Tiger Woods

Ամենադիտվածներ

Օգաստա Նեյշնլ գոլֆ ակումբում ապրիլի 9-ին մեկնարկում է Մասթերսի 90-րդ մրցաշարը, որը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը։ Այս տարվա մրցաշարը կանցնի առանց լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսի, ով պաշտոնապես հայտարարել է իր բացակայության մասին՝ վկայակոչելով ողնաշարի վիրահատությունից հետո ընթացող վերականգնումը և վերջերս տեղի ունեցած ավտովթարի հետևանքները։

Մրցաշարի ֆավորիտների շարքում են Սկոտի Շեֆլերը, Բրայսոն Դեչամբոն, Ջոն Ռամը և գործող չեմպիոն Ռորի Մակլրոյը, ով 2025 թվականին նվաճել էր կարիերայի մեծ սաղավարտը։ Չնայած Վուդսի բացակայությանը, Օգաստան պատրաստվում է ընդունել 93 գոլֆիստի, իսկ հեռուստադիտողները կկարողանան հետևել մրցաշարին ESPN և CBS հեռուստաալիքներով, ինչպես նաև սթրիմինգային հարթակներով։

Ամենաթարմ