Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը հանդիպել են կամավորական տղաներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Նիկա Գվարամիան պատրաստվում է նոր հեռուստաընկերություն հիմնել

Ամենադիտվածներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ ինքը և ՀՀ փողվարչապետ Տիգրան Ավնյանը հանդիպել են կամավորական տղաներին:

«Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք

Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:

Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:

Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3339797699407640

Ամենաթարմ