fbpx
Սպորտ

Տիգրան Պետրոսյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնության երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանն, ով գերազանցեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը և Սամվել-Տեր Սահակյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Հարությունյան-Սարգսյան, Փաշիկյան-Անդրիասյան պարտիաներում:

Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Տիգրան Պետրոսյանն է 2 միավորով: 1,5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը և Արման Փաշիկյանը:

Առաջնության 3-րդ տուրը կկայանա հունվարի 14-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ