fbpx
Քաղաքականություն

Տիգրան Ուրիխանյանը խոսքն ուղղում է ուսանողներին

ԱԺ-ում Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներն արել են ամեն ինչ ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն:

Այս օրինագծով նախատեսվում է, որ ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել նաեւ ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Խոսքս ուղղում եմ ոչ թե պատգամավորներին, որոնք ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այլ խոսքս ուղղում եմ ուսանողներին: Չվարանեք հանկարծ, այս քաղաքական, անձնական դրդապատճառներով դահլիճը լքած պատգամավորյաց բազմությունը չի կարողանալու ազդել այս որոշման վրա:

Մենք կարճ ժամանակ անց ունենալու ենք նոր Ազգային ժողով: Սիրելի ուսանողներ, ես խոստանում եմ ձեզ, որ ձեր ուսման վարձերը տարաժամկետվելու են ամսվա կտրվածքով: Դուք ունենալու եք հնարավորություն եւ բուհերից չթռնելու դուս միայն այն պատճառով, որ այստեղ կային ապաշնորհ մարդիկ, որոնց համար դա երկրորդական բան էր: Նրանց համար երկրորդական է, որ որեւէ բժիշկ կարող է դառնալ մատուցող, որեւէ ուսուցիչ կարող է դառնալ արտագաղթող, ինչ է թե չունի գումար վճարելու ուսման համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ