Իրաքում` Տիգրիս գետում, Մոսուլից ոչ հեռու գերբեռնվածության պատճառով խորտակվել է լաստանավ: Այդ մասին ոստիկանության և շտապ օգնության տվյալների հղումով ասում է Reuters ընկերությունը:
Ողբերգության զոհ են դարձել լողալ չիմացող կանայք և երեխաները: Հաջողվել է փրկել միայն 12 մարդու:
Բժիշկների տվյալներով մահացածների մեջ կան 19 երեխա և 52 կին: Ողբերգության զոհերի թիվը կարող է աճել: