fbpx
Աշխարհ

Մերկելը և Սի Ցզիպինին կմեկնեն Փարիզ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին: Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի հայտարարությունից:

Նաև, ինչպես նշել են Ելիսեյան պալատում, այդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Քննարկումների գլխավոր թեմաները կդառնան առևտրական հարաբերությունները և շրջակա միջավայրի պահպանության հարցերը, մասնավորապես, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի դրույթների կատարումը:

Մակրոնի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպման նպատակը կդառնա «Եվրոպայի և Չինաստանի միջև շփման եզրեր գտնելը», հավելել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը թույլ կտա հիմք դնել ապրիլի 9-ին նշանակված ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովի համար:

ՉԺՀ-ի նախագահն այցով Ֆրանսիայում կլինի մարտի 24-26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ