Ամերիկացի հանրահայտ դարպասապահ Թիմ Հովարդը պաշտոնապես ավարտեց կարիերան:
Անցած գիշեր 40-ամյա դարպասապահն ամբողջությամբ մասնակցել է ՄԼՍ-ի 33-րդ տուրի «Կոլորադոյի» և «Դալասի» միջև խաղին, որը վերջինն էր Թիմի կարիերայում:
Հովարդի թիմը հաղթել է 3:0 հաշվով, ինչը նշանակում է, որ դարպասապահը հրաժեշտի խաղում կարողացել է չոր պահել սեփական դարպասը:
«Կոլորադոյից» բացի, ֆուտբոլիստը հանդես է եկել «Նորտ Ջերսիում Իմպերիալսում», «Մետրո Սթարզում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Էվերթոնում»: ԱՄՆ-ի հավաքականում ֆուտբոլիստը հանդես է եկել 2002-2017 թվականներին և անցկացրել է 121 հանդիպում: