Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։
Փետրվարի 17ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավարեն ընտրել: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամիընտրություններ են անցկացվել:
24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված74 քաղաքացիներից 9- ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամիգրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել էին: