Վայոց ձորի մարզ
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Վայոց ձորի մարզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 10-ին, այցելելու է Վայոց ձորի մարզ։ Այցի օրակարգը դեռ հայտնի չէ։ Երեկվանից մարզում նախապատրաստվում են Փաշինյանի այցին։ Այսօր էլ՝ վաղ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված մարզում։
Պարետի որոշմամբ արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի հուլիսի 6-ի որոշմամբ՝ արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Արթուր Մկրտչյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր 108 թաղ (ՀՎՀՀ 49543087). 2) Ա/Ձ «Գոհար Կարապետյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր Աբովյան 135 (ՀՎՀՀ 49559283). 3) Ա/Ձ…
Իվան Բաղրամյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղրամյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է մարզեր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով: Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և…
Լուսավորված նոր փողոցներ Արփի գյուղում
Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց՝ շուրջ 2.300 մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն…
Էլեկտրաէներգիայի անջատումներ. լույս չի լինի Երևանում և 3 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Սարմի փողոցը, 11։00-17։00 Մաշտոցի պող. 5, 5Ա, 5Բ, 5Գ, 5Դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Օդանավակայանի 50 փողոցի սեփական տները և հարակից ոչ…
480 միլիոն դրամ ուղղվեց մարզային համայնքների ծրագրերի իրականացմանը
Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով: Շուրջ 483 ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացվեց՝ Արարատի մարզպետարանին՝ 5 մլն 882 հազար 500 դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 100 մլն 98 հազար 100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200 մլն 265 հազար 800 դրամ, Արագածոտնի…
Ինտելեկտուալ մրցույթ Արենի համայնքում
Հուլիսի 31- ին Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Ագարակաձոր բնակավայրում կայացել է ինտելեկտուալ մրցույթ, համայնքի 8 բնակավայրերի երիտասարդական խմբերի մասնակցությամբ։ Մրցույթին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ հետևել խաղի ողջ ընթացքին։ Մրցույթում լավագույն արդյունքներով աչքի է ընկել և հաղթող ճանաչվել Արենի բնակավայրի թիմը: Որոշվել է…
Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Մարտի 3-ին` ժամը 23:53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում՝ դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.,…
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,47 տոկոս
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։ Փետրվարի 17ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավարեն ընտրել: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամիընտրություններ են անցկացվել: 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված74 քաղաքացիներից 9- ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամիգրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել էին:
Մարզերում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Հայաստանի մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը: Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում: Ընտրական տեղմասերը կփակվեն 20:00-ին: 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝…
Խոշոր ավտովթար Արարատի մարզում
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ, 23-ամյա Վարդան Ալավերդյանը իր վարած Volkswagen Polo մակնիշի A 640 HX 750 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ…
Արենի գյուղը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետ կտարածվեն նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկվելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվի Արենի բնակավայրի…
Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 44-52; 48-108 (զույգ) սեփական տները, Նար-Դոսի փ. 27-37 (կենտ) սեփական տները, Մուշական գյուղի 24 փողոցը, Հասրաթյան փ. 27 շենքը, Շինարարների փ. 6, 6/1, 10/1, 8 շենքերը, Արզումանյան փ. 8Ա,…














