fbpx
Ժամանց

Թինա Կունակին եւ Վենսան Կասելի ռոմանտիկ ճանապարհորդությունը

Ամուսնության 1-ամյակի նախաշեմին  Թինա Կունակին եւ Վենսան Կասելը ռոմանտիկ ճանապարհորդություն են կազմակերպել։ Արեւային Բալիից նրանք հանգստի են ուղեւորվել Հավայան կղզիներ։

Թինան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ եւ «հաճելին համատեղել օգտակարի հետ»՝ մասնակցել Volcom Women’s ապրանքանիշի ֆոտոշարքին։ Նրա զուգընկերներն են եղել 28-ամյա սերֆինգիստ Կոկո Խոն եւ 25-ամյա մոդել Զոի Ագերիլին։ 

 

Կասելի կինը եւս մեկ կադր է հրապարակել, որոնցում բիկին է կրում եւ պատկերված է արձակված մազերով։ «Փոքրիկ, վայրի գլուխ, ասաց նա»,- գրել է Թինան։ Վենսանը մեկնաբանություններում գրել է. «Իսկապես շատ զվարճալի մայրիկ»։

Կասելը եւս որոշել է ետ չմնալ եւ տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է սերֆինգի ընթացքում։ Ամուսիններին կապում է սերը սերֆինգի եւ ջրային զվարճանքի հանդեպ։

https://www.instagram.com/p/B02YcU7H9Di/?utm_source=ig_embed

Այս տարվա ապրիլին Թինան լույս աշխարհ է բերել իր ու Կասելի դստերը, որին տվել են Ամազոնի անունը։ 22-ամյա մոդելն առաջին անգամ է մայր դարձել, իսկ 52-ամյա Վենսանը երկու դուստր ունի՝ Դեւան եւ Լեոնին, ովքեր ծնվել են Մոնիկա Բելուչիի հետ ամուսնության ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ