ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել:
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին: