Շունը փրկել է տիրոջը արջի հարձակումից

Հրապարակող՝

Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

ԱՄՆ Վերմոնտ նահանգի Ստրաֆորդ քաղաքում շունն իր տիրոջը փրկել է հարձակված արջից։ Այս մասին հայտնում է USA Today-ը։

Գազանը հարձակվել է 61-ամյա Սյուզան Լիի վրա, երբ նա զբոսնելիս է եղել իր երկու շների հետ։ Նրա ընտանի կենդանիները մի պահ անհետացել են տեսադաշտից, կինը շրջվել և նկատել է իր վրա հարձակվող արջին։ Կինը սայթաքել և ընկել է, իսկ գիշատիչը հարձակվել է՝ ատամներով բռնելով նրա ոտքը։

Այդ պահին շներից մեկը հաչել է արջի վրա և շեղել նրա ուշադրությունը։ Գազանը նահանջել է դեպքի վայրից։

Ամենաթարմ