Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարունակվում են։
Հուլիսի 19-ի դրությամբ՝ ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստվել է 131080 քաղաքացի։
Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության Facebook-ի էջից։
Նշվում է, որ նշվածներից երկրորդ դեղաչափը ստացել են դեռևս 36520-ը։
Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։
