ՀՀ-ում քովիդի դեմ պատվաստվածների թիվն անցել է 220 հազարից

Coronavirus Vaccine Armenia

Ամենադիտվածներ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության կայքից։

Նշվում է, որ դրանցից 144573-ը առաջին դեղաչափ է, իսկ 75663-ը՝ երկրորդ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստվելն անվճար է։

Ամենաթարմ