Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ կարիք չկա անհանգստանլու համար, թե կարող է պարենամթերքի պակաս առաջանալ։
Ապրանքատեսակների գների վերաբերյալ ասել է, որ այս պահին դինամիկա կա կապված գների իջեցման հետ։
«Փետրվարի 26-ին կարագի գինը կազմել է 3730 դրամ, ամենաբարձր գինը գրանցվել է մարտին՝ 3870 դրամ, ապրիլի 8-ին այն արդեն արժեր 3790 դրամ: Բուսական յուղն այդ ժամանակ արժեր 705 դրամ, ամենաբարձր գինը 735 դրամ էր, իսկ այժմ՝ 710 է: Ապրիլի 8-ին գրանցվել էր ալյուրի գնի անկում՝ 290-ից 285 դրամ՝ չնայած դրա նախնական արժեքը կազմել էր 275 դրամ: Աճը կապված էր փոխադրման խնդիրների հետ դեռևս նախքան արտակարգ դրություն հայտարարելը: Տեղական վարունգի և լոլիկի գինը ևս անկում էր ապրել»,-տեղեկացրել է Գեղամ Գևորգյանը։
ՏՄՊՊՀ ղեկավարը հայտնել է, որ մանդարինի գինը նվազել է 60 դրամով, չնայած նկատվում է նարնջի գնաճ։
«Անհանգստացնող սեգմենտ է դեռևս ձավարեղենը, ինչը կապված է արտաքին շուկաներում դրա գնաճի հետ: Մենք մեր կողմից ուսումնասիրում ենք ներկրումից մինչև խանութ հասնելու շղթան»,-ընդգծել է ՏՄՊՊՀ ղեկավարը:
Վանաձորում հացի գնի բարձրացման մասին պաշտոնյան ասել է, որ խնդիրը կապված է ալյուրի գների աճի հետ, ինչպես նաև սպառման ծավալների կրճատման հետ, ինչը կապված է բազմաթիվ ձեռնարկությունների փակման փաստի հետ, ինչպես նաև պայմանավորված է հանգամանքով, որ մարդիկ այժմ ավելի շատ են հաց թխում տանը:
«Հայաստանում հացն ամենամատչելի գինն ունի հենց Վանաձորում: Այնտեղ շուկան մոնոպոլիզացված չէ, ոլորտում աշխատում է 40 պետական սուբյեկտ: Այժմ ուսումնասիրում ենք նրանց հետ համախմբման հարցը»,-ամփոփել է ՏՄՊՊՀ ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2020 և 2018 թվականների գների վերլուծությունը ցույց է տվել գնիջեցում այնպիսի ապրանքների դեպքում, ինչպես շաքարավազը, կարագը, ձուն, ինչը վկայում է շուկայի ազատագրման մասին: