«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփելով մթերման սեզոնը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց, որ բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները այս տարի պակասել են 300 հազար տոննայով:
«Մեկ տարում այսքան նահաջել պատմության մեջ չէր եղել: Սա պատահական և բնագավառից չհասկացող մարդկանց վատ գործունեության արդյունքն է: 6500 հեկտարից 3200-ը կարտոֆիլի և 1750 հեկտար լոլիկի ցանքատարածության կորուստ է»,-շեշտեց Բերբերյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ կարտոֆիլի սերմացուի հետ կապված վիճակը ծանր է. «Ձյունը նստելուն պես գները բարձրանալու են և այդ ցանքատարածության պակասումը ազդելու է լոլիկի և կարտոֆիլի արժեքի վրա: Գարնանը կունենանք 350-400 դրամանոց կարտոֆիլ»,-նշեց Բերբերյանը և հավելեց այս տարի Ամանորի ծախսերը կավելանան է 15 %-ով:
https://www.youtube.com/watch?v=-wVIDbH4LTo
Աղբյուր՝ henaran.am