fbpx
Էկո

Բարձր կպչողականությամբ տնկիները շուտով կհայտնվեն վայրի բնության մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հուլիսի 1-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ պատրաստվում է աշնանային ծառատունկի։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող տնկարաններում հատուկ խնամքով և հոգատարությամբ աճեցվում են վայրի տնկիներ, որոնք շուտով հայտնվելու են վայրի բնության մեջ՝ վերաճելով ուտելի անտառների։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Մեր տնկարաններում առաջին ծիլերն են տալիս, այնուհետև հզոր արմատային համակարգով տնկիների են վերածվում վայրի փշատենիներ, տանձենիներ, նշենիներ, իսկ այս տարի ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո մեր նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։

 

 

 

 

 

 

 

 

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հիշեցնում է, որ FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Մինչ այժմ FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։ Ընդգծենք, որ FPWC կողմից Հարավային Կովկասում ներդրվել է նաև մասնավոր պահպանվող տարածքի գաղափարը, որի օրինակն է շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որն իր հարակից տարածքներով առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Ընդգծում է նաև, որ 2020թ․-ին Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացված ծառատունկը նվիրվել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ